Հունվար 21, 2021 18:12 Asia/Tehran
  • Եմենի գերագույն քաղաքական խորհուրդն ԱՄՆ-ի նոր վարչակազմին կոչ է արել հստակ դիրքորոշում որդեգրել Եմենի պատերազմի վերաբերյալ

Շեշտելով, որ մենք հույսեր չենք փայփայում Բայդենի կառավարության հետ կապված, Եմենի Գերագույն քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղարը, վերջինիս կոչ է արել հստակ դիրքորոշում կիրառել Եմենի դեմ պատերազմի վերաբերյալ:

Եմենի գերագույն քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Յասեր ալ-Հուրին, Ալ-Մայադին հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ եթե ԱՄՆ-ի նոր վարչակազմը Եմենում խաղաղություն հաստատելու իրական որոշում կայացնի, ապա Եմենի դեմ պատերազմի հարցում պետք է այդ երկրի նախկին վարչակազմին հակառակ դիրքորոշում որդեգրի:

Ալ-Հուրին հավելել է.«Եթե ԱՄՆ-ի նոր վարչակազմը հստակ դիրքորոշում չունի Եմենի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, ապա  պատասխանատու կլինի այն ամենի համար, ինչ տեղի է ունենում այդ երկրում, ներառյալ՝  ավերածությունների և Միացյալ Նահանգների գործած հանցաքների համար»:

Ողջունելով  ագրեսիան դադարեցնելու և Եմենի պաշարման վերացման վերաբերյալ ցանկացած մոտեցում, Ալ-Հուրին հավելել է.«Եմենի դեմ վեցամյա ոտնձգությունը հանգեցրեց պարտության, և սա կարևոր ուղերձ է Վաշինգտոնի և մյուսների համար, որպեսզի նրանք հասկանան,որ ոչինչ չի կարող կոտրել Եմենի ժողովրդի կամքն իր ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելու համար»: