Իրաքը զգուշացրել է իր տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունների կապակցությամբ
Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամն ասել է,որ Սինջար քաղաքում ռազմական գործողություններ իրականացնելու Թուրքիայի քայլը ենթահող է ստեղծելու Իրաքում ռազմական միջամտությունների համար:
Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մոխթար Ալ-Մուսավին ասել է.«Իրաքի հողում Թուրքիայի ռազմական գործողությունները խախտում են այս երկրի ինքնիշխանությունը, ուստի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմիի կառավարությունը պետք է կանխի նման գործողությունների իրականացումը»:
Ալ-Մուսավին հավելել է.«Իրաքի հողում Թուրքիայի ցանկացած ռազմական գործողություն ապագայում բացասական ազդեցություն է թողնելու այս երկրի իրավիճակի վրա և ենթահող է ստեղծելու Իրաքի ներքին գործերին արտաքին միջամտությունների համար»:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ այդ երկրի ռազմական ուժերը, ամենայն հավանականությամբ, ռազմական գործողություն կսկսեն Սինջար քաղաքում՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ուժերին դիմակայելու համար:
Ավելի վաղ Իրաքի խորհրդարանի մի խումբ այլ պատգամավորներ ընդգծել են Թուրքիայի գործողությունների նկատմամբ լուրջ դիրքորոշում որդեգրելու և այդ երկրի հետ կապված գործը միջազգային կառույցներ ներկայացնելու անհրաժեշտությունը: