Փետրվար 24, 2021 17:19 Asia/Tehran
  • Եմենի Մարիբ նահանգում  Սաուդյան կոալիցիային պատկանող  ինքնաթիռ է կործանվել

Եմենի Մարիբ կենտրոնական նահանգի ռազմական աղբյուրների հաղորդման համաձայն՝ Սաուդյան կոալիցիային պատկանող անօդաչու ինքնաթիռ է կործանվել:

Հղում անելով Մարիբ նահանգի ռազմական աղբյուրներին, եմենական լրատվական կայքը հաղորդել է, որ այսօր ալ-Աբդիայի երկնքում, որը վերահսկվում էր Սանաայի ուժերի (Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների) կողմից, խոցվել է սաուդյան կոալիցիայի հետախուզական անօդաչու ինքնաթիռը:

Ըստ ռազմական աղբյուրի՝ այդ ինքնաթիռի  առաքելությունն էր լրտեսել և տեղեկություններ հավաքել Սանաայի ճակատի մասին: