Բարհամ Սալեհ. Իրաքում օտարերկրյա զորայինների ներկայությունը ժամանակավոր է
Իրաքի նախագահը շեշտել է, որ Բաղդադը դեմ է այդ երկրում օտարերկրյա զորայինների մշտական ներկայությանը:
Իրաքի նախագահ Բարհամ Սալեհն անդրադարձել է այդ երկրում արտերկրյան զորայինների ժամանակավոր ներկայության վերաբերյալ Բաղդադի ու Վաշինգտոնի դիրքորոշումներին, ասելով.«Իրաքում ու Սիրիայում դեռ գոյություն ունեն ահաբեկիչներ և ահաբեկչության դեմ պայքարը պետք է շարունակվի»:
Ընդգծելով Իրանի հետ բարեկամական հարաբերությունները, Բարհամ Սալեհը հույս է հայտնել, որ Բաղդադի ու Թեհրանի հարաբերություններն ու ջանքերը կհանգեցնեն տարածաշրջանում կայունություն հաստատման:
Նշելով, որ իր երկիրը ջանքեր է գործադրում Պարսից ծոցի համագործակցության անդամ երկրների հետ երկկողմ հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ, Սալեհը հավելել է.«Իրաքը կարող է կարևոր դերակատարություն ունենալ տարածաշրջանում»:
2003թ. ի վեր, ԱՄՆ-ի օկուպանտ ուժերը տեղակայվել են Իրաքում: Իրաքի ժողովուրդն ու խմբերը պահանջում են ԱՄՆ-ի ուժերի հեռացումը, իսկ խորհրդարանը վավերացրել է երկրից օտարերկրյա զորուժի դուրսբերման մասին նախագիծը: