Մարտ 03, 2021 18:30 Asia/Tehran

Իրաքի դիմադրության խմբերի հետ կապված լրատվական ալիքները հայտնում են, որ Իրաքի Այն ալ-Ասադի հենակետի վրա հարձակման արդյունքում զոհվել է երեք ամերիկացի զինվոր:

Չորեքշաբթի  օրը ԱՄՆ արևմտյան Ալ-Անբար նահանգի Այն ալ-Ասադ ռազմաբազայի վրա իրականացված հրթիռային հարձակման արդյունքում սպանվել է ամերիկացի մեկ սպա և երկու զինվոր:

Սպանվածները 386 միավորին պատկանող ինքնաթիռով  տեղափոխվել են  Քուվեյթի Ալի ալ-Սալեմի բազա, իսկ այնտեղից ՝ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք:

Հարձակումից հետո ամերիկյան ուժերը փակել են ռազմաբազան և զինվորներին  դուրս բերել դիտակետերից:

Իրաքի պաշտոնական լրատվական գործակալությունը հաստատել է, որ  Այն ալ-Ասադ բազան թիրախավորվել է  10 հրթիռներով:

Saberin News- ը հայտարարել է, որ արձակվեկլ է 14 հրթիռ:

ԱՄՆ-ի օկուպացիոն ուժերը Իրաքում  տեղակայված են 2003 թվականից:

Իրաքի ժողովուրդը և քաղաքական խմբերն ամերիկացիներին բազմիցս կոչ են արել լքել իրենց երկիրը, իսկ խորհրդարանն ընդունել է այդ մասին բանաձև: