Ապրիլ 10, 2021 09:44 Asia/Tehran
  • Գազայում խոցվել է սիոնիստական ԱԹՍ

Պաղեստինյան աղբյուրները շաբաթ օրը հաղորդել են, որ Պաղեստինի դիմադրության ուժերը Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ Հանուն շրջանից դեպի արևելք խոցել են իսրայելական ԱԹՍ:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ, վերջին ամիսներին Գազայի հատվածի տարբեր տարածքներ բազմիցս թիրախավորվել են անօդաչու թռչող սարքերի, կործանիչների, ուղղաթիռների ու հրետանու միջոցով:

2017-ի դեկտեմբերից Սիոնիստական ​​ռեժիմը վերսկսել է ավիահարձակումները Գազայի հատվածում: