Ապրիլ 14, 2021 09:28 Asia/Tehran
  • Դամասկոս. ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի սիրիացիների նկատմամբ կիրառած ագրեսիայի համար

Սիրիայի արտգործնախարարությունն անդրադառնալով այդ երկրում ԱՄՆ-ի կողմցի իրականացված հանցագործություններին, հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է փոխհատուցի սիրիացների նկատմամբ իրականացված ագրեսիայի և օկուպացիայի համար ու անհապաղ դադարեցնի միջամտել երկրի ներքին գործերին:

Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության՝ Սանայի հաղորդմամբ, երեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ, Սիրիայի արտգործնախարարությունը նշել է, ԱՄՆ-ը և աշխարհում ու տարածաշրջանում  նրա վարձկանները, աննախադեպ ահաբեկչական պատերազմ են վարել Սիրիայի դեմ, որի իրական նպատակը տարածաշրջանում ԱՄՆ-ի օկուպացիան շարունակելը և Իսրայելի գերակայությունն ամրապնդելն է:

Հայտարարության մեջ ասված է. «Սիրիայի դեմ տասը տարի շարունակվող ահաբեկչական պատերազմից հետո, Միացյալ Նահանգները և նրա  դաշնակիցները,  միլիարդավոր դոլարներ ծախսեցին՝ Վաշինգտոնի դավադրությունները ձախողելու Դամասկոսի քայլերին հակազդելու համար, որպեսզի այնուհետև ուղղակի ագրեսիա իրականացնեն Սիրիայի դեմ»:

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին օգտագործում է այդ երկրում և դրա սահմաններից դուրս  ահաբեկչություններ իրականացնելու համար, և Սիրիայում անմիջական ռազմական միջամտությամբ ոչնչացնում է այն ենթակառուցվածքները, որոնք սիրիացիները կառուցել են սեփական ջանքերով և հնարավորություններով:

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ ԱՄՆ-ի  անօրինական տեղաշարժերը Աիրիա-Իրաք  սահմանից, ինչպես նաև ահաբեկիչների համար զենք և սարքավորումներ տեղափոխող բեռնատարների մուտքը և սիրիական նավթի և ցորենի մաքսանենգությունը Հյուսիսային Իրաք, երկու բարեկամ երկրների  ինքնիշխանության  խախտում է և ԱԽ բանաձևերը պահանջում են հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և չխառնվել այդ երկրի  ներքին գործերին:

Պիտակ