Մայիս 06, 2021 09:02 Asia/Tehran
  • Ղոդսի համաշխարհային օրվա արդյունքը «Դարի գործարքի» ձախողումն էր  և Սիոնիստական ​​ռեժիմի հեգեմոնիայի ավարտը

Պաղեստինյան Ինթիֆադային աջակցող միջազգային խորհրդաժողովի մշտական ​​քարտուղարությունը, Ղոդսի համաշխարհային օրվա կապակցությամբ հայտարարության մեջ նշել է, որ այս դիմադրության օրվա արդյունքը «Դարի գործարքի» ձախողումն էր և Սիոնիստական ​​ռեժիմի հեգեմոնիայի ավարտը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն,  հայտարարության մեջ  ասվում է, որ Ղոդսի համաշխարհային օրն ապացույցն է Պաղեստինի ազատախոհ ժողովորդի ու նրանց աջակիցների վճռականության՝ ապացուցելու Պաղեստինի տարածքների ապօրինի օկուպացիան և դրանց ազատագրման անհրաժեշտությունը՝ դիմադրության և ինքնորոշման իրավունքի հանրաքվե անցկացնելու միջոցով:

Պաղեստինյան Ինթիֆադայի աջակցության միջազգային խորհրդաժողովի մշտական ​​քարտուղարության հայտարարության մեջ ասվում է, որ ամբողջ աշխարհում տարբեր ժողովուրդների կողմից Ղոդսի օրը նշելը նույնպես վկայում է  այդ մասին: