Մայիս 09, 2021 19:19 Asia/Tehran
  • Հրդեհ է բռնկվել Հայֆայի արվարձանում գտնվող պաշտպանական  կենտրոնի մերձակայքում

Լրատվական աղբյուրները տեղեկացրել են, որ խոշոր հրդեհ է բռնկվել բռնագրավված տարածքներում գտնվող Հայֆայի հյուսիս-արևմուտքի պաշտպանական մի կենտրոնի մերձակայքում:

«Եդիոտ Ահարոնոթ» սիոնիստական կայքի փոխանցմամբ՝ Հայֆա քաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Քարյաթ Մոցկին և Քարյաթ Յամ շրջանների միջև երկաթուղային գծի մի քանի կետերում հրդեհ է բռնկվել, և տասնյակ հրշեջներ գործուղվել են դեպքի վայր: Սակայն մինչ այժմ հրդեհը չի սաձվել և հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են: 

Ականատեսների խոսքերով՝ դեպքի վայրից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա նկատվում է թանձր ծուխ և հրդեհը վերահսկողությունից դուրս է եկել:

Իսրայելական լրատվամիջոցները, հաղորդելով հրդեհի մասին, խուսափել են մանրամասներ ներկայացնելուց:

Անցած մի քանի շաբաթների ընթացքում բռնագրաված Պաղեստինում մի քանի կասկածելի հրդեհներ են տեղի ունեցել, այդ թվում են Բեն Գորիոնի օդանավակայանի մերձակայքում և Թելավիվի մի համալսարանում բռնկված հրդեհները: