Մայիս 15, 2021 18:37 Asia/Tehran
  • Իսրայելը թունավոր գազ է կիրառում Գազայի բնակիչների դեմ

Գազայի առողջապահության նախարարության խոսնակը հայտնել է, որ Իսրայելի ռեժիմը ժողովրդի դեմ օգտագործում է թունավոր գազ, և այտ տեղեկությունը ձեռք է բերվել որոշ մարմինների զննման արդյունքում:

Շաբաթ օրը Գազայում Պաղեստինի առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ ալ-Ղադրան ասել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը կանխում է դեղերի ու բժշկական սարքավորումների մուտքը Գազայի հատված: 

Աշրաֆ ալ-Ղադրան ասել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների հետևանքով  զոհերի թիվը կավելանա: Նա աշխարհին կոչ է արել լուրջ գործողություններ ձեռնարկել ՝ կանխելու այս ռեժիմի ագրեսիան:

Sky News Arabic-ը, մեջբերելով Գազայի հիվանդանոցի աղբյուրները, նշել է, որ սիոնիստական ​​հարձակումների արդյունքում մի շարք պաղեստինցիների նահատակության պատճառը եղել է թունավոր գազ շնչելը:

Գազայի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի պատերազմը սկսվեց անցած երկուշաբթի: Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի ռմբակոծության սկզբից ի վեր  զոհվել է 139 պաղեստինցի, այդ թվում 39 երեխա և 22 կին: Վիրավորվել է առնվազն 950 մարդ:

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ