Հունիս 03, 2021 19:48 Asia/Tehran
  • Ալիևը Քարվաճառի երեք հանքավայրի շահագործումը 30 տարով տվել է թուրքական ընկերություններին

«Մայիսի 29-ին Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել, որով Քարվաճառում գտնվող «Գաշգաչայի», «Էլբեյդաշի» և «Ագդուզդագի» հանքավայրերի ուսումնասիրման և շահագործման իրավունքները տվել է թուրքական ընկերություններին»։ Այդ մասին գրել է haqqin.az-ը՝ ներկայացնելով Azertag.az պետական լրատվական գործակալության տարածած տեղեկատվությունը:

Հրամանի համաձայն, «30 տարի ժամկետով պայմանագրի հիման վրա «Գաշգաչայի» հանքավայրի ուսումնասիրությունն ու շահագործումը փոխանցվում է Eti Bakır A.Ş.- ին, իսկ «Էլբեյդաշի»  և «Ագդուզդագի» հանքավայրերերինը՝ Artvin Maden A.Ş-ին»։

Պղնձի արտադրության մեջ մասնագիտացած Eti Bakır A.Ş. ընկերություն մտնում է Cengiz հոլդինգի մեջ: Հոլդինգի սեփականատերն ու կառավարիչն է Մեհմեդ Չենգիզն է: Նա 2004 թ-ին սեփականաշնորհեց Eti Bakır A.Ş.- ն. և այն ներառել իր հոլդինգի մեջ:

Artvin Maden A.Ş. պատկանում է գործարար Օմեր Ֆարուկին և «Զիրֆա» հոլդինգին:

Ըստ կայքի՝ միայն «Ագդուզդագը» ունի արդյունաբերական նշանակություն, որը գտնվում է Քարվաճառի շրջանի հարավ-արևելքում: Հանքավայրի տարածքում հայտնաբերվել են մինչև 100 ոսկի-քվարցիտային, քվարցիտ-կարբոնատային երակներ, որոնցից 5-ում հաստատվել է արդյունաբերական նշանակության ոսկու առկայությունը: Ոսկու միջին պարունակությունը 6,72 գ / տ է:

Կայքը գրում է, որ «Գաշգաչայի», «Էլբեյդաշի»  հանքավայրի մասին հանրության համար հասանելի տեղեկատվություն չկա։

Մյուս կողմից  էլ այդ որոշմամբ, թերևս, Ալիևը ակնարկում է, որ թուրքական ընկերություններին է փախանցելու նաև  ռուսական GeoProMining ընկերությանը պատկանող Սոթքի ոսկու հանքավայրի մի մասը։

orakarg.com/