Հունիս 08, 2021 12:22 Asia/Tehran
  • Նեթանյահուի հակառակորդները նախագիծ են մշակել ընտրություններում նրա կրկին առաջադրվելն արգելելու համար

Իշխանության մեջ մնալու Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերջին ջանքերի հետ միաժամանակ, նրա հակառակորդները նախագիծ են մշակել ընտրություններում նրա կրկին առաջադրվելն արգելելու համար:

Երեքշաբթի օրը, Սիոնիստական ռեժիմի հեռուստաընկերության 12-րդ կայանը հաղորդել է, որ «Յամինա» կուսակցության առաջնորդ Նաֆթալի Բենեթը և «Յեշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդն ու վեց այլ կուսակցությունների առաջնորդները դաշինք են կազմել կոալիցիոն կառավարություն ստեղծելու համար և մշակել են նախագիծ ընտրություններում Բենիամին Նեթանյահուի կրկին առաջադրվելն արգելելու համար:

Կոալիցիոն այդ կառավարության ներկայացրած նախագծի հիմամբ, Քնեսեթի ընտրություններում արգելվում է չորս տարի վարչապետի պաշտոնն զբաղեցրած անձի ներկայությունը:

Այդ օրենքում ընդգրկվում է միայն Նեթանյահուն, քանի որ նա 12 անընդմեջ տարիներ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը: