Հունիս 10, 2021 19:11 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ-ն արձագանքել է  իսրայելցի զորայինների  հետ Պաղեստինի անվտանգության ուժերի բախումներին

ՀԱՄԱՍ շարժման խոսնակը հայտարարել է.«Հորդանական գետի արևմտյան ափին,սիոնիստ զորայինների հետ Պաղեստինի անվտանգության ուժերի բախվելը համարձակ քայլ էր»:

«Պաղեստին Ալյոմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման՝ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Ֆաուզի Բարհումը հինգշաբթի օրն արձագանքել է Հորդանան գետի արևմտյան ափին սիոնիստ զորայինների  հետ Պաղեստինի անվտանգության ուժերի  բախվելուն:

Բարհումն ասել է.«Հորդանական գետի արևմտյան ափին,սիոնիստ զորայինների հետ Պաղեստինի անվտանգության ուժերի բախվելը  համարձակ քայլ էր: Ոչ մի ուժ չի կարող փակել Պաղեստինի ժողովրդի ճանապարհը՝ սիոնիստ զորայինների ու ավանաբնակների ագրեսիային դիմակայելու համար»:

ՀԱՄԱՍ-ի խոսնակն ընդգծել է.«Պաղեստինի ժողովուրդը կշարունակի սիոնիստների դեմ պայքարի ուղին»:

Պաղեստինի անվտանգության  ուժերը հինգշաբթի օրը Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում բախվել են սիոնիստ զորայինների հետ: Բախումների ընթացքում զոհվել են երեք և վիրավորվել մի քանի պաղեստինցիներ: 

 

Պիտակ