Հունիս 10, 2021 19:17 Asia/Tehran
  • Արաբիան 1.6  միլիոն դոլարի  գործարք է կնքել ԱՄՆ-ի հետ՝ բեն Սալմանի իմիջը բարելավելու համար

ԱՄՆ-ի պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի և ամերիկյան մի ընկերության միջև նոր պայմանագիր է կնքվել Սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի իմիջը բարելավելու և այդ կապակցությամբ գովազդային ծրագրեր իրականացնելու նպատակով:

Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, Ամերիկյան PRIME TIME MEDIA ընկերությունը գտնվում է Մասաչուսեթսում:

1.6 դոլար արժողությամբ պայմանագիրը ստորագրվել է անգլերենով գովազդային բովանդակությամբ ծրագրեր իրականացնելու և սոցիալական ցանցերում լուրեր հրապարակելու նպատակով:

Ըստ հաղորդման՝ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը վերջին տարիներին ամեն ինչ արել է իր իմիջը բարելավելու համար և  այդ նպատակով բարձր արժեք ունեցող  պայմանագիր է կնքել ամերիկյան գովազդային ընկերության հետ:

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը բանտարկել է Սաուդյան Արաբիայի ավելի քան 200 արքայազններին ու քաղաքական գործիչներին, իսկ կալանավորվածներից վերցրել է ավելի քան 100 միլիարդ դոլար:

 

 

Պիտակ