Հունիս 12, 2021 08:17 Asia/Tehran
  • Սիոնիստական Հաարեց թերթը բացահայտել է պաղեստինցի բանտարկյալների խոշտանգման դեպքերը

Սիոնիստական Հաարեց թերթը բացահայտել է Ալ-Նաղաբ անապատում իսրայելցի բանտապահների կողմից ՀԱՄԱՍ շարժման գերիների դեմ իրականացված խոշտանգման դեպքերը:

Սիոնիստական Հաարեց թերթն իր ինտերնետային կայքում այդ մասին հայտնելով հրապարակել է բանտի տեսախցիկների միջոցով տեսագրությունը, որում երևում է 55 պաղեստինցի գերիների խոշտանգումը: Բանտարկյալները ժամեր շարունակ  խոշտանգման վայրում տասնյակ բանտապահների ներկայությամբ գտնվել են նույն իրավիճակում:

Այս տեսանյութում երևում է, թե ինչպես են պաղեստինցի բանտարկյալները ձեռքերը կապած գետնին ընկած, իսկ բանտապահներն հերթականությամբ բռունցքով, ոտքերով ու մահակով հարվածում են  նրանց  և բանտարկյալներին թույլ չեն տալիս ինչ-որ շարժում անել կամ ինչ-որ խոսք ասել: 

Պաղեստինյան «Վաֆա» լրատվական գործակալությունը վերջերս պարզեց, որ 4500 պաղեստինցի բանտարկյալներ, այդ թվում  140 երեխա և 41 կին դեռ գտնվում են  Ղոդսը բռնագրավված  ռեժիմի բանտերում:

Պիտակ