Հունիս 14, 2021 19:04 Asia/Tehran
  • Սաուդյան կոալիցիայի գրոհների աղետալի հետևանքները՝ յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ Եմենում մեկ երեխա է մահանում

Եմենի ազգային փրկության կառավարության առողջապահության նախարարության խոսնակը մեկնաբանել է Սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի վրա հարձակումների ու պաշարման աղետալի հետևանքները:

Երկուշաբթի օրը,ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց անցկացված բողոքի ցույցի ժամանակ, Եմենի Առողջապահության նախարարության խոսնակ Նաջիբ ալ-Քաբաթին հայտարարել է, որ վերջին տարիներին Սաուդյան կոալիցիայի շարունակական հարձակումները հանգեցրել են 527 բժշկական կենտրոնների ամբողջական և մասնակի ոչնչացմանը, իսկ բժշկական կենտրոնների 50 տոկոսը հանվել է սպասարկման շարքից:

Նա հավելել է, որ պաշարման հետևանքներից մեկն այն է, որ յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ մահանում է մեկ երեխա, տարեկան մահանում է շուրջ 8000 կին, իսկ 2 միլիոն 600 հազար երեխա տառապում է թերսնուցումից:

Ալ-Ղաբաթին հավելել է, որ  երիկամների անբավարարությամբ 5000 հիվանդ փոխպատվաստման կարիք ունի, իսկ Սանաայի օդանավակայանի փակումը սպառնում է նրանց կյանքին: