Հունիս 15, 2021 09:01 Asia/Tehran
  • Գազայի մոտակայքում Իսրայելն ավելացրել է իր հակահրթիռային պաշտպանության համակարգերի թիվը

Վախենալով «Դրոշի երթի» օրը Դիմադրության խմբերի հավանական գործողություններից, իսրայելական բանակը Գազայի հատվածի մերձակայքում ավելացրել է հակահրթիռային պաշտպանության համակարգերի թիվը:

«Ռոյթերս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն,  Սիոնիստական ​​ռեժիմի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթի կաբինետը, որը դեռ մեկ օր է սկսել իր աշխատանքը,  երեքշաբթի օրը հաստատել է բռնագրավված Երուսաղեմում «Դրոշի երթ»  սադրիչ քայլերթի անցկացումը:

Սիոնիստական ​​ռասիստական կազմակերպությունների և ծայրահեղական ավանաբնակների կողմից կազմակերպված երթի ընթացքում, մասնակցիները հավաքվելու են բռնագրավված Երուսաղեմի փողոցներում և ծածանելու են իսրայելական կեղծ ռեժիմի դրոշը, ընդգծելով պաղեստինցիների նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականությունը շարունակելու անհրաժեշտությունը:

 Պաղեստինում ազգային շարժումներին հետևող կոմիտեն և Համաս շարժումը նույնպես կոչ են արել «Դրոշի երթի» հետ միաժամանակ, կազմակերպել պաղեստինյան ինթիֆադա:

Պիտակ