Հունիս 22, 2021 12:37 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի խորհրդարանը նոր նախագծեր է վավերացրել Գազայի գոտու դեմ հարձակվելու համար

Լիբանանյան «Ալ-Ախբար» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իսրայելի կառավարությունը Նաֆթալի Բենեթի գլխավորությամբ իր առաջին նիստում, վավերացրել է Գազայի գոտու դեմ հարձակվելու վերաբերյալ մի շարք նոր ծրագրեր:

Սիոնիստական ռեժիմի  13 հեռուստակայանը հայտարարել է, որ Իսրայելի բանակը մտադիր է Գազայում պատերազմի նոր շրջան սկսել, քանի որ համոզված է, որ պատերազմը դեռ ավարտված չէ և պետք է միշտ պատրաստ լինել: Այդ պատճառով, ռեժիմի բանակը ռազմական նոր ծրագրեր է մշակել և պատերազմի նախարար Բենի Գանցն ու բանակի շտաբի ղեկավար Ավիո Կուխավին տվել են այդ կապակցությամբ իրենց համաձայնությունը:

Մյուս կողմից, Կուխավին այցելել է ԱՄՆ և բանակցում է մեծ թվով սպառազինության ու զինամթերքին Իսրայելի բանակի հասանելիության շուրջ, որոնք կփոխարինեն Գազայի 12-օրյա պատերազմում օգտագործված զենքին:

 

Պիտակ