Հունիս 23, 2021 12:26 Asia/Tehran
  • Թուրքիան հրկիզել է Իրաքի հյուսիսի մի շարք տարածքներ

Իրաքյան Քուրդիստանի Դուհոկ նահանգի ռազմական աղբյուրը հաղորդել է, որ Թուրքիայի հարձակումների հետևանքով, տարածքում հրդեհ է բռնկվել:

Աղբյուրը Shafaq News- ին հայտնել է, որ նահանգի հյուսիսում Թուրքիայի բանակի իրականացրած հարձակումների հետևենաքով, երեք գյուղերի մերձակա տարածքներում խոշոր հրդեհ է բռնկվել: 

Որոշ ականատեսներ նշել են, որ թուրքական հրետանին թիրախավորել է Ալ-Էմադիյա նահանգի Դարկար շրջանից հյուսիս ընկած տարածքները:

Հաղորդվում է, որ հարձակումների հետևանքով,  Նիզուր, Շիդանի և Ռոյս գյուղերում տարածված հրդեհը հնարավոր չի կառավարել՝ տարածքի պայմանների և պատճառով:

Բաղդադը բազմիցս դատապարտել է թուրքական զորքերի մուտքը Հյուսիսային Իրաք, դա համարելով իր տարածքային ամբողջականության խախտում, և կոչ է արել դադարեցնել հարձակումները:

Պիտակ