Հուլիս 20, 2021 09:53 Asia/Tehran

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից արևելք գտնվող Սադր քաղաքում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որի արդյունքում կան տասնյակ զոհեր ու վիրավորներ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բաղդադից արևելք գտնվող Սադր քաղաքի  մարդաշատ շուկայում ռումբ է պայթել, որի արդյունքում  առնվազն 30 մարդ է զոհվել, ևս 60-ը՝ վիրավորվել:

Կիրակի օրը, սոցիալական ցանցերում տհրապարակված մի հաղորդագրության մեջ  նախազգուշացվում է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը կարող է Ղորբանի տոնի  օրերին հարձակումներ իրականացնել Բաղդադի որոշ հատվածներում,  ներառյալ՝ Սադր, Քազեմիե,  ալ-Շաբ և ալ-Շուլա քաղաքներում:

Սոցիալական ցանցերի օգտատերերը քննադատել են այս կապակցությամբ  ուշացած գործողությունների ձեռնարկումը, չնայած այն փաստին, որ հարձակման հավանականությունը մեծ է եղել:

Պիտակ