Հուլիս 23, 2021 18:59 Asia/Tehran
  • Թալիբան. Աֆղանստանում Թուրքիայի ներկայությունը օկուպացիա է

Կատարում Թալիբան շարժման քաղաքական բյուրոյի ավագ անդամը Աֆղանստանում Թուրքիայի ներկայությունը օկուպացիա է որակել:

Ըստ Թասնիմ լրատվական գործակալության, Խեյրոլլահ Խեյրխահն ասել է, որ Թուրքիան իսլամական երկիր է, սակայն խմբավորումն Աֆղանստանում  թուրքերի  ներկայությունը համարում օկուպացիա: Նա հավելել է. «Մենք համարում ենք, որ ամերիկացիները և ՆԱՏՕ-ի կողմից աջակցվող  ցանկացած  ուժ, որ աջակցում է Քաբուլի կառավարությանը, օկուպանտ է»:

Կատարում թալիբների քաղաքական գրասենյակի ավագ անդամըներկայացրել է նաև խմբավորման դիրքորոշումն ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման վերաբերյալ ՝ հավելելով, որ թալիբները մեծ կորուստներ են ունեցել այս խմբավորման դեմ պայքարում և որ ԻԼԻՊ-ի գաղափարները շեղված են:

Անդրադառնալով Աֆղանստանից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման անհրաժեշտությանը՝ Խեյրոլլահ Խեյրխահն նշել է. «Կատարի համաձայնագրի համաձայն ՝ բոլոր օտարերկրյա զորքերը պետք է դուրս գան Աֆղանստանից, և ցանկացած ուժ, որը Աֆղանստան է եկել ՆԱՏՕ-ի հովանու ներքո, նույնպես պետք է դուրս գա Աֆղանստանից »: