Հուլիս 29, 2021 08:51 Asia/Tehran

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Սիրիայի նախագահը հայտարարել է, որ Իրանը Դամասկոսի հիմնական գործընկերն է:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների հետ Դամասկոսում կայացած  հանդիպման ժամանակ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել է. «Իրանը Սիրիայի գլխավոր գործընկերն է և ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների միջև համակարգված գործողությունները  դրական արդյունք են ունեցել»:

Նա նշել է. «Իրանը կանգնեց Սիրիայի ժողովրդի կողքին ահաբեկչության դեմ պատերազմում  և Դամասկոսին աջակցեց բոլոր ոլորտներում»:

Սիրիայի նախագահը հավելել է, որ երկու երկրների միջև համակարգումը կշարունակվի մինչև  այդ երկրի ողջ տարածքի ազատագրումը և ահաբեկչական խմբավորումների պարտությունը:

Հանդիպման ժամանակ, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ասել է. «Սիրիայում և Իրանում տեղի ունեցած վերջին ընտրություններն ապացուցում են երկու երկրների նկատմամբ կիրառվող ճնշման  քաղաքականության տապալումը»: