Հուլիս 31, 2021 18:30 Asia/Tehran
  • Թուրքիան հարձակվել է Իրաքյան Քուրդիստանի վրա. Կա երկու զոհ

Լրատվական աղբյուրները հաղորդել են,որ Իրաքյան Քուրդիստանի հյուսիսային հատվածի վրա Թուրքիայի իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է երկու քաղաքացիական անձ:

Իրաքյան Քուրդիստանի Սոլեյմանիեում գտնվող Սանգսար շրջանի ղեկավար Նեհրո Աբդուլլահն ասել է.«Անցած 24 ժամերի ընթացքում Թուրքիայի ինքնաթիռները ռմբակոծել են Ղանդիլի բարձունքները և  հարակից գյուղերը, որոնելով Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամներին»:

Ըստ հաղորդման՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նաև խոստովանել է, որ օդային հարվածների ընթացքում ոչնչացրել է  «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» ահաբեկիչներին պատկանող 40 թիրախ:

Թուրքիան վաղուց խախտում է Հյուսիսային Իրաքի տարածքային ամբողջականությունը` PKK-ին դիմակայելու պատրվակով` պնդելով, որ թիրախավորում է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ռազմաբազաները, մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ` Իրաքի հյուսիսային հատվածում թուրքական օդուժի հարվածների պատճառով Իրաքի այդ տարածքի 47 գյուղերի բնակիչները լքել են իրենց տները:

Պիտակ