Օգոստոս 04, 2021 18:06 Asia/Tehran
  • Սեյեդ Հասան Նասրոլլահ.Հեզբոլլահը չի ընկնի քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշվելու ծուղակը

Նշելով,որ Բեյրութի Խալդայի շրջանում տեղի ունեցած  դեպքերը  թշնամիների  սադրիչ քայլերն են՝ Հեզբոլլահին ռազմական հակամարտության մեջ ներքաշելու համար, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ասել է.«Շարժումը չի ընկնի քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշվելու ծուղակը»:

Արձագանքելով Խալդա շրջանում տեղի ունեցած դեպքերին, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահն ասել է.«Ոմանք ձգտում են զենք բերել Հեզբոլլահի դեմ պայքարելու համար, բայց մենք չենք պատրաստվում թշնամու գծած ճանապարհով ընթանալ»:

Շաբաթ երեկոյան, մի խումբ զինված անձինք, Բեյրութի հարավային Խալդա շրջանում  կրակ են բացել Լիբանանի Հեզբոլլահի անդամ Ալի Շեբլիի հուղարկավորության մասնակիցների վրա, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 10 -ը վիրավորվել են:

 

Պիտակ