Սեպտեմբեր 10, 2021 12:24 Asia/Tehran
  • Հրապարակվել է Աֆղանստանի 6 հարևան երկրների ԱԳ նախարարների գագաթնաժողովի հայտարարությունը

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը Իրանի ներկայությամբ Աֆղանստանի 6 հարևան երկրների ԱԳ նախարարների վիրտուալ հանդիպման ավարտին տարածվել է համատեղ հայտարարություն, որում ասվում է, որ աֆղան ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ապագան, և խաղաղության ու հաշտության ցանկացած ծրագիր, պետք է համապատասխանի նրանց ձգտումներին:

ԻՌՆԱ -ի հաղորդման համաձայն, Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը տարածել է Իրանի, Չինաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտգործնախարարների վերջին վիրտուալ հանդիպման համատեղ հայտարարությունը: Համաժողովը հյուրընկալում էր Պակիստանի ԱԳ նախարարը:

Հայտարարության մեջ նշվում է, «Վերոնշյալ վեց երկրների ԱԳ նախարարները, փխըմբռնման և կառուցողական մոտեցման մթնոլորտում, անդրադառնալով Աֆղանստանից օտարերկրյա զորքերի ամբողջական դուրսբերմանն ընդգծել են, այդ երկրի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ապագան, և որ այդ քայլը պետք է գործնականում նպաստի Աֆղանստանի խաղաղությանը: Այս գործընթացը պետք է տեղի ունենա Աֆղանստանի ժողովրդի առաջնորդությամբ՝ հանուն ազգային խաղաղության և հաշտեցման»:

Հայտարարության մեջ նշվել է, որ Աֆղանստանում տեղի ունեցող փոփոխությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ճգնաժամը ռազմական լուծում չունի,  ևերկրում պետք է հաստատվի  համապարփակ  քաղաքական կառույց՝ բոլոր էթնիկ խմբերի մասնակցությամբ: