Սեպտեմբեր 11, 2021 21:00 Asia/Tehran
  • Ադրբեջանում գոհ չեն խաղաղապահ ուժերի նոր ղեկավարից

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան զորախմբի նոր հրամանատարի նշանակման մասին լուրը Ադրբեջանում ընդունել են առանց  ոգևորության։

Ինչպես հայտնի է, Ռուստամ Մուրադովին փոխարինել է  գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը, ով կենսագրության համաձայն, վերջին տարիներին Կոսոբոկովը հասցրել է ծառայել հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ պաշտոնական Մոսկվան նախապատվությունը տվել է ոչ թե տարածքային ամբողջականությանն, այլ ազգերի ինքնորոշման սկզբունքին։

Եվ առաջին հերթին սա է պատճառը, որ ադրբեջանցի թե՛ ընդդիմադիր, և թե՛ իշխանամետ գործիչները Կոսոբոկովի նշանակումը խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում այնքան էլ ոգևորությամբ չեն ընդունել:

Հավելենք, որ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի գործունեության երկարաձգման հստակ պայման կա։ Ռուսական զորախումբը մնալու է հինգ տարի, ժամկետը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը վերջնաժամկետից կես տարի առաջ չպահանջի Ղարաբաղից առաքելության դուրս բերում։ Սակայն Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունների ֆոնին դժվար է ասել, թե ռուսական կողմը որքան ժամանակով է եկել:

armlur.am