Սեպտեմբեր 12, 2021 12:11 Asia/Tehran

Իրաքյան լրատվամիջոցները հաղորդել են, որ Էրբիլի օդանավակայանում պայթյունի ձայն է լսվել և չի բացառվում, որ այնտեղ տեղակայված ամերիկյան կոալիցիայի ռազմաբազան ենթարկվել է հարձակման՝ ԱԹՍ-ի միջոցով:

Իրաքյան  որոշ աղբյուրներ, այդ թվում ՝ Sabrinews- ը, հայտնում են, որ Էրբիլի օդանավակայանի և ամերիկյան ռազմաբազայի մոտակայքում լսվել է ւոժեղ պայթյունի ձայն:

Իսկ «Kurdistan 24» - ի թղթակիցը, հղում անելով Էրբիլի անվտանգության աղբյուրներին, հաղորդել է, որ առնվազն երեք անօդաչու թռչող սարքեր  հարձակում են  իրականացրել Էրբիլի օդանավակայանում տեղակայված ամերիկյան կոալիցիայի ռազմաբազայի վրա:

ԱՄՆ -ի կոալիցիոն ուժերի աղբյուրը «Քուրդիստան 24» հեռուստաընկերությանը ասել է. «Էրբիլի օդանավակայանում միացել է CRAM պաշտպանական համակարգը, սակայն պարզ չէ՝ անօդաչուն թիրախին հարվածե՞լ է, թե՝ ոչ:  Անվտանգության ուժերը  հետաքննում են միջադեպը»: