Սեպտեմբեր 13, 2021 19:41 Asia/Tehran
  • Ավարտվել են թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները

Բաքվում տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական ԶՈՒ ստորջրյա հարձակման և պաշտպանության խմբերի համատեղ զորավարժություններն ամփոփիչ միջոցառումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկանում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Հաղորդագրության համաձայն՝ համատեղ վարժանքների նպատակն է եղել բարելավել ստորաբաժանումների համագործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, ապահովել դրանց համահունչ լինելը հատուկ նշանակության գործողությունների կատարման ընթացքում, ինչպես նաև զարգացնել ստորաբաժանումների կառավարման հմտությունները և կարողությունները:

armenpress.am