Սեպտեմբեր 14, 2021 12:11 Asia/Tehran
  • Հաշդ Ալ-Շաաբի ուժերին հաջողվել է ձախողման մատնել Նեյնավա նահանգում ԻԼԻՊ-ի հարձակման ծրագիրը

Իրաքի Հաշդ Ալ-Շաաբի ուժերին հաջողվել է ձախողման մատնել Նեյնավա նահանգում խաղաղ բնակչության դեմ ԻԼԻՊ-ի հարձակման ծրագիրը:

«Սումերիա Նյուզ» կայքի հաղորդման համաձայն, Իրաքի Հաշդ Ալ-Շաաբի ուժերը ԻԼԻՊ-ի դեմ անակնկալ հարձակում են իրականացրել Նեյնավա նահանգի Ալ-Զեյթունա շրջանում:

Այդ գործողության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ԻԼԻՊ-ի  ահաբեկիչներինպատկանող մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:

Իրաքի Հաշդ Ալ-Շաաբի ուժերի կազմակերպությունը հայտարարել է, որ գործողության ընթացքում առգրավվել են նաև մի քանի հրթիռներ, որոնք ԻԼԻՊ-ը մտադիր էր օգտագործել խաղաղ բնակիչներին թիրախավորելու համար:

Պիտակ