Սեպտեմբեր 14, 2021 12:45 Asia/Tehran
  • Ադրբեջանի ՊՄԿ-ն մեկնաբանել է Գորուս - Գաֆան ճանապարհին իրանական բեռնատարներից գումար գանձելու մասին լուրը. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ` կապված հանրապետության տարածք մուտք գործող տարբեր տրանսպորտային միջոցների հետ, որոնց վարորդներն ու սեփականատերերը խուսափում են տուրքերի և հարկերի վճարումից:

Ինչպես Armenia.Az- ին հայտնել է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի մամուլի ծառայության ղեկավար Նաթիկ Ախունդովը, Ադրբեջանի Հարկային օրենսգրքի 210 -րդ հոդվածի համաձայն՝ երկրի տարածք ելումուտ անող բոլոր օտարերկրյա ավտոմեքենաները հարկման օբյեկտ են (ճանապարհային հարկի վճարում):

«Օրենսգրքի համաձայն՝ տրանսպորտային միջոցներից (նրանց սեփականատերերը կամ վարորդները) գանձվում է ճանապարհային հարկ, իսկ «Պետական տուրքի մասին» օրենքի 24 -րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրք նախատեսված է միջազգային բեռնափոխադրումների թույլտվության համար:

Այս պահին Ադրբեջանի մաքսային մարմիններն այդ պահանջները կիրառում են հանրապետության ողջ տարածքում», - ասել է Նաթիկ Ախունդովը:

Նշենք, որ սոցցանցերում հրապարակվել է վճարման անդորրագրի լուսանկարը, որը, ինչպես պնդում են, տրվել է Իրանի Իսլամական Հանրապետության բեռնատարի վարորդին:

Այս տարվա օգոստոսին ադրբեջանական կողմը տեղեկացավ, որ իրանական մեծ թվով բեռնատարներ անօրինական կերպով անցնում են ռուս խաղաղապահների ժամանակավոր պատասխանատվության գոտի՝ առանց պաշտոնական Բաքվի թույլտվության:

Նշենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանցիների գործողությունների վերաբերյալ ՀՀ ԱԱԾ տարածած հայտարարության մեջ նշվում էր․ «Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում»։

https://armenia.az/ar/article/101563/ش

Պիտակ