Սեպտեմբեր 16, 2021 17:37 Asia/Tehran

Լիբանանի նոր կառավարության աշխատանքի նախարարը հայտարարել է, որ պատմական և դաժան պաշարումը ճեղքվել է, քանի որ վառելիք տեղափոխող իրանական բեռնատարները ժամանել են այդ երկիր:

Ալ-Մենար հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ Լիբանանի կառավարության աշխատանքի նախարար Մուստաֆա Բեյրամը  սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ  Իրանի մազութ կրող տանկերները  Լիբանան մուտք գործելով, ճեղքել են ԱՄՆ-ի պատմական ու բռնի պաշարումը, ինչը չկարողացան անել այլ երկրները:

Լիբանանի «Ազգային ազատ հոսանք»-ի առաջնորդ Ջիբրան Բասիլը  իրանական վառելիքը  Սիրիայից իր երկիր փոխադրվելու մասին ասել է.«Քանի որ  լիբանանցիներին զրկել են վառելիքից,  նրանք իրավունք ունեն, որ իրենց անհրաժեշտ վառելիքը հայթայթել որտեղից որ ցանկանում են»:

Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդել են, որ այսօր Իրանի վառելիք կրող 20 տանկերներ ժամանել են այդ երկիր: 

Պիտակ