Սեպտեմբեր 21, 2021 19:16 Asia/Tehran
  • Ծավալուն ցույցեր Եմենում. հարյուրավոր անձինք իրենց աջակցությունն են հայտնել սեպտեմբերի 21-ի հեղափոխությանը

Երեքշաբթի օրը, Եմենի տարբեր նահանգներում, սեպտեմբերի 21-ի հեղափոխության առիթով, անցկացվել են ծավալուն ցույցեր:

Ինչպես հայտնում է «Ալ-Մասիրա» ցանցը, ցույցերը տեղի են ունեցել Սաադա, Հաջա, Իմրան, Դամար, Իբ, Բայզա, Մահվիտ, Ռիմե, Թաազ, Զալե, Ալ-Ջաուֆ եւ Մարիբ նահանգներում:

Սաադայում և այլ քաղաքներում  ցույցերի մասնակիցները կրել են Եմենի դրոշը և ազգային փրկության կառավարության ղեկավար Աբդուլմալեք Ալ-Հուսիի նկարները՝ կարգախոսներ հնչեցնելով ընդդեմ տարածաշրջանում ԱՄՆ-ի ավտորիտար քաղաքականության: Նրանք կոչ են արել բոյկոտել ամերիկյան եւ իսրայելական ապրանքները:

2014-ի սեպտեմբերի 21-ին, Եմենի ժողովուրդը ոտքի կանգնեց Սաուդյան Արաբիայի կողմից նշանակված՝ տապալված կառավարության անգործության դեմ և անցկացրեց լայնածավալ փողոցային ցույցեր և բողոքի ակցիաներ՝ պահանջելով կառավարության հրաժարականը: Ցույցերի արդյուքնում, կառավարությունն ի վերջո հրաժարական տվեց: 

Այդ օրվանից սկսած, Եմենի ժողովուրդը, տարբեր նահանգներում լայնածավալ  ցույցեր անցկացնելով, տոնում է սեպտեմբերի 21-ը:

Պիտակ