Սեպտեմբեր 22, 2021 20:23 Asia/Tehran
  • Էրդողանն ու Վրաստանի վարչապետը քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությանը:

«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Հանդիպման բովանդակությունը վերաբերել է տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ըստ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Վրաստանի ամենակարևոր նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումն է, և Վրաստանը պատրաստ է կատարել իր խաղաղապահ գործառույթը Կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովման համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

1in.am

Պիտակ