Սեպտեմբեր 27, 2021 17:22 Asia/Tehran
  • Իհուդ Օլմերտ. Իսրայելն Իրանի միջուկային կարողությունը ոչնչացնելու ուժ չունի

Սիոնիստական ​​ռեժիմի նախկին վարչապետը խոստովանել է, որ այդ ռեժիմն ի վիճակի չէ ոչնչացնել Իրանի միջուկային արդյունաբերությունը:

Հա-Արեց օրաթերթում լույս տեսած հոդվածում, Իհուդ Օլմերտը գրել է, որ ինքը համաձայն է Իսրայելի նախկին վարչապետ Իհուդ Բարաքի վերջին հոդվածի հետ, որում ասել էր, որ Իսրայելը չունի ռազմական կարողություն՝ Իրանի միջուկային սպառնալիքը վերացնելու համար:

Քննադատելով Իրանի նկատմամբ Բենիամին Նեթանյահուի քաղաքականությունը, Օլմերտն ասել է.«Իսրայելի առաջնորդները սադրիչ արտահայտություններով չեն կարող Իրանի միջուկային կարողությունը ոչնչացնելու ռազմական կարողություն ձեռք բերել, քանի որ Իսրայելի գործողություններն Իրանի դեմ պահանջում են համագործակցություն, վստահություն և ինքնատիրապետում, և առաջին հերթին ՝ համագործակցություն ԱՄՆ-ի հետ:

Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական հրամանատարների ասածի համաձայն, եթե ՀԱՄԱՍ -ը և Իսլամական Ջիհադը Գազայի վերջին պատերազմում այս կերպ կարողացան Իսրայելին անհանգստություն պատճառել, ապա ինչպիսին կլինի Հեզբոլլահի կամ Իրանի դեմ պատերազմը:

Պիտակ