Սեպտեմբեր 27, 2021 18:09 Asia/Tehran

Իմամ Հոսեյնի նահատակության քառասունօրյակի ուխտավորները ցույց են անցկացրել Քարբալայում՝ դատապարտելով Էրբիլի խորհրդաժողովը որի նպատակն է կարգավորել հարաբերությունները Երուսաղեմի օկուպացիոն ռեժիմի հետ:

Շիաների երրորդ իմամ Հուսեյնի նահատակության քառասնօրյակի նախօրեին, Քարբալայի բնակիչներմ իրենց խիստ բողոքն են հայտնել Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման դեմ և կարգախոսներ հնչեցրել ԱՄՆ -ի, Սիոնիստական ​​ռեժիմի  և դավաճանների դեմ:

Իրաքի «Ասահբ Ահլ ալ-Հաղ» շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ Մոհամմեդ ալ-Թաբաթաբային ցույցի ժամանակ ասել է.«Այս համաժողովները փորձեր են ուղղված  Սիոնիստական ​​ռեժիմի վերակենդանացմանը, սակայն Պաղեստինը ավանդ է բոլոր ազատ և պատվավոր մարդկանց ձեռքին, ուստի խստորեն դատապարտում ենք ցանկացած հարաբերությւոնների նորմալացում»:

Ուրբաթ օրը Իրաքի Քուրդիստանի Էրբիլ քաղաքում կայացել է Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանն աջակցող համաժողով, որն արժանացել է իրաքյան քաղաքական ու կրոնական գործիչների բողոքին:

Համագումարից հետո Իրաքի դատական ​​իշխանությունը մասնակիցների ձերբակալման հրաման է արձակել:

 

Պիտակ