Հոկտեմբեր 05, 2021 16:26 Asia/Tehran
  • Իսրայելի ռեժիմի առաջնորդների տարաձայնությունները. Նեթանյահուն կոչ է արել տապալել Բենեթի կաբինետը

Սիոնիստական ռեժիմի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն Նավթալի Բենեթի գլխավորած կաբինետը տապալելու կոչ է արել:

Սիոնիստական «Ջերուսալեմ փոստ» թերթը գրել է.«Նեթանյահուն Քնեսեթի բացման նիստում Իսրայելի ռեժիմի գործող կաբինետը բնութագել է որպես ամենավտանգավոր կաբինետը՝ ռեժիմի և  իսրայելցիների անվտանգության համար:

Սիոնիստական ռեժիմի նախկին վարչապետն անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում այդ ռեժիմի անկարողությաննն ասել է.«Բենեթը խոստացել էր, որ երբ վարչապետ դառնա, հինգ շաբաթվա ընթացքում  հիմնական փոփոխություններ կիրականացնի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, սակայն տեղի ունեցած հիմնական փոփոխությունը շատ վտանգավոր էր և ռեժիմին մղեց դեպի ավելի վատ պայմաններ»:

Նեթանյահուն նշել է.«Բենեթի կաբինետը ոչ միայն չկարողացավ վերահսկել և հաղթահարել կորոնավիրուսը, այլև ձախողեց Իրանի միջուկային գործի հետ կապված բոլոր դեպքերում, ինչը Իսրայելի գոյության դեմ ուղղված ամենամեծ սպառնալիքն է»:

Պիտակ