Հոկտեմբեր 15, 2021 17:20 Asia/Tehran

Աֆղանստանի Ղանդահար նահանգի համանունք աղաքի շիաների մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով. մինչ այժմ զոհվել է 32 և վիրավորվել է 53 մարդ:

Քաբուլից Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ, այսօր միջօրեին ուրբաթօրյան աղոթքի անցկացման պահին Ղանդահար  քաղաքի Իմամ Բարգահ կոչվող Բիբի Ֆաթեմե մզկիթի մուտքի մոտ ու մզկիթի ներսում երկու պայթյուն է որոտացել: 

Ավելի վաղ, հղում անելով Աֆղանստանի անվտանգության աղբյուրներին, Ալ-Ջազիրա հեռուստաընկերությունը հաղորդե; է, որ նահատակվել է 16 և վիրավորվել՝ 53 մարդ: 

Մինչ այժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը և թալիբների պատասխանատուները նույնպես այս կապակցությամբ կարծիք չեն հայտնել: 

Ըստ այս հաղորդման այս մզկիթը Ղանադահար նահանգի շիաների ամենամեծ մզկիթն է: 

Անցյալ ուրբաթ օրը նույնպես Աֆղանստանի Կունդուզ նահանգում գտնվող շիաների մի մզկիթ մահապարտական հարձակման թիրախ էր դարձել, ինչի հետևանքով նահատակվել էր ավելի քան 200 մարդ:

Աֆղանստանի Կունդուզ նահանգի հարձակման պատասխանատվութնունը իր վրա էր վերցրել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը:

Պիտակ