Հոկտեմբեր 17, 2021 18:21 Asia/Tehran
  • Բաշար Ասադ. Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալը վկայում է տարածաշրջանում այդ երկրի դերի նվազման մասին

Սիրիայի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանային զարգացումները, հատկապես Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալը, վկայում են այդ երկրի և նրա դաշնակիցների դերակատարության նվազման մասին:

Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, Դամասկոսում, ՌԴ հատուկ պատվիրակ Ալեքսանդր Լավրենտինևի և փոխարտգործնախարար  Սերգեյ Վերշինինի հետ հանդիպման ժամանակ,  Բաշար Ասադն ասել է.«Հաշվի առնելով այս թույլ կողմը, տարածաշրջանի երկրներն ու հարևանները պետք է գործի անցնեն անվտանգությունն ու խաղաղությունն ամրապնդելու համար և տարածաշրջանի ապագան ևս որոշվի այս տարածաշրջանի ժողովրդի կամքի համաձայն՝ հեռու օտարների միջամտությունից»:

Լավրենտինևի և Վերշինինը Ռուսաստանի պատրաստակամությունն են հայտնել համագործակցել Սիրիայում ահաբեկիչների կողմից կործանված ենթակառուցվածքների վերանորոգման ու վերակառուցման գործընթացում:

Սիրիացի և ռուս կողմերը կարևորել են քաղաքական ճանապարհի շարունակվելը, որպեսզի Սիրիայի ժողովրդի սկզբունքներին համապատասխան համաձայնություններ կայանան և պահպանվի այդ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: