Հոկտեմբեր 21, 2021 15:52 Asia/Tehran
  • Սաուդյան ագրեսոր կոալիցիան հարձակումներ է իրականացրել Եմենի տարբեր շրջանների դեմ

Եմենի տարբեր նահանգների դեմ սաուդյան ագրեսոր կոալիցիան հարձակումները շարունակվում են:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, սաուդյան ագրեսոր կոալիցիան հարձակումներ է իրականացրել Եմենի տարբեր շրջանների դեմ: Հարձակումների հետևանքով Սաադա նահանգում զոհվել է երկու եմենցի, ևս 4-ը վիրավորվել են:

Սաուդյան նահանգի Շուվեյրա շրջանում Սաուդյան Արաբիայի բանակի կրակոցների հետևանքով զոհվել է Եմենի երկու քաղաքացի, ևս չորսը, այդ թվում ՝ երկու աֆրիկացի միգրանտներ, վիրավորվել են:

Սաուդայան-ամերիկյան ագրեսոր կոալիցիայի կործանիչները ռմբակոծել են նաև Եմենի Մարիբ նահանգի Ալ-Ջուբա քաղաքը:

Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կողմից Եմենի դեմ հրահրված պատերազմի հետևանքով, մինչ այժմ զոհվել է ավելի քան 16 հազար եմենցի, տասնյակ հազարավորները վիրավորվել են, միլիոնավոր ուրիշներ՝ տեղահանվել:

 

 

Պիտակ