Հոկտեմբեր 21, 2021 17:37 Asia/Tehran
  • Էրդողան . Թուրքիայի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» մասով մնում է անփոփոխ

Թուրքիայի նախագահ Էրդողանը Անգոլա, Տոգո և Նիգերիա այցից առաջ օդանավում զրուցել է լրագրողների հետ և պատասխանել մի շարք հարցերի:

Թուրքիայի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցք»-ի մասով մնում է անփոփոխ: Թուրքիայի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ չի նախատեսում այցելել Բաքու՝ Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում։ Բայց նա կմասնակցի Ադրբեջանում Ֆիզուլիի նոր օդանավակայանի բացմանը:

«Մենք այս հարցերը քննարկեցինք իմ եղբոր ՝ Իլհամ Ալիևի հետ, ծրագրի շրջանակներում մենք կմասնակցենք օդանավակայանի և մի քանի ճանապարհների բացմանը, ինչպես նաև կմեկնարկենք նոր ծրագրեր գյուղատնտեսության ոլորտում: Զանգեզուրի միջանցքի բացման հարցում մեր վճռականությունը մնում է անփոփոխ:» , — ասել է Էրդողանը:

Թուրքիայի ղեկավարը նաև ասել է, որ Թուրքիան շարունակում է ակտիվորեն աջակցել Ադրբեջանին ականազերծման հարցում։

yerevan-times.com

Պիտակ