Հոկտեմբեր 21, 2021 18:51 Asia/Tehran
  • Ալիևը հայտնել է, որ ճանապարհ կկառուցվի Զանգիլանից Նախիջևան, այնտեղից էլ՝ դեպի Թուրքիա եւ Եվրոպա

Հոկտեմբերի 20-ին  Կովսականի շրջանում հանդիպումների ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ նախատեսվում է ճանապարհ կառուցել Զանգիլանից Նախիջևան, այնտեղից էլ՝ դեպի Թուրքիա և Եվրոպա։Այս մասին հայտնում է report.az-ը։

Նա նշել է, որ արդեն աշխատանքներ են տարվում զբոսաշրջության, գյուղատնտեսության, տրանսպորտի, լոգիստիկայի, շրջակա միջավայրի պահպանության և մարդկանց համար կենսական պայմաններ ստեղծելու ուղղությամբ:«Այժմ կառուցվում է Ագալի գյուղը, Զանգիլան քաղաքի գլխավոր հատակագծի հաստատումից հետո մենք կսկսենք շինարարական աշխատանքները:  Զանգիլանը կդառնա երկրի համար շատ արդիական և նշանակալի տարածաշրջան»,- ասել է Ալիևը։

civic.am/politics