Հոկտեմբեր 23, 2021 08:30 Asia/Tehran
  • Եմենի բանակը և ժողովրդական կոմիտեներն ազատագրել են Մաարիբ քաղաքի  Նաջա շրջանը

Եմենական աղբյուրները հայտնում են բանակի ուժերի և ժողովրդական կոմիտեների կողմից Մաարիբ քաղաքից հարավ գտնվող Նաջա ռազմավարական տարածքի ազատագրման մասին:

Ըստ «Ֆարս» լրատվական գործակալությա հաղորդման, հաղորդվում է, որ Նաջա  ռազմավարական տարածքի ազատագրմամբ, տարածքի ցեղերի հետ, ինչպիսին է Ալ-Աբդիան,   բանակցությունների ուղին  ավելի հարթ կանցնի:

Անցյալ շաբաթ եմենական ուժերի վերահսկողության տակ անցած ալ-Աբդիյա շրջանի ցեղերը հանձնվել են Սանայի կառավարական ուժերին։

Մի քանի ժամ առաջ Սաուդյան Արաբիայի լրատվական աղբյուրները հաղորդել էին Նաջա շրջանում ծանր բախումների, ավիահարվածների ու ռմբակոծությունների մասին:

«Հարավային անցումային խորհուրդը» (որը գործում է ԱՄԷ-ի հետ համադրաբար) այսօր կայացած  նիստում հայտարարել է, որ «Ալ-Սալա» կուսակցության զինյալները, որոնք վերահսկում են Մարիբ քաղաքը,   Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների հարձակումների պատճառով փախնում են հարւան նահանգներն են: .

Սանայից արևելք  գտնվող  Մարիբ ռազմավարական  նահանգի ազատագրման համար մարտերը սկսվել են անցյալ տարի, և  տարածքների ու քաղաքների մեծ մասն անցել է  պետական ուժերի վերահսկողության տակ: