Հոկտեմբեր 25, 2021 08:03 Asia/Tehran
  • Սիրիացիները փակել են ամերիկյան ռազմական ավտոշարասյան ճանապարհը

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքա նահանգի Ղամիշլիի արվարձանի գյուղացիները փակել են ամերիկյան ահաբեկչական զորքերի շարասյան ճանապարհը:

Սիրիական պաշտոնական «Սանա» լրատվական գործակալությունը կիրակի օրը հաղորդել է, որ որ Համու գյուղի բնակիչները կանխել են երեք զրահատեխնիկա  և մի խումբ զինվորականների տեղափոխող ամերիկյան ավտոշարասյան ճանապարհը և ստիպել հետ վերադառնալ։

Սիրիական բանակի ուժերը նույնպես, ուրբաթ օրը, Քամիշլի քաղաքից հարավ-արևմուտք գտնվող Ալ-Քազիա անցակետում,  փակել էին ամերիկյան ահաբեկչական զորքերի ավտոշարասյան ճանապարհը:

ԱՄՆ-ի զինուժը և նրա հետ կապված ահաբեկչական տարրերը երկար ժամանակ անօրինական կերպով ներկա են Սիրիայի հյուսիսում և արևելքում և բացի նավթի ու հացահատիկի պաշարները թալանելուց, ռազմական գործողություններ են իրականացնում տարածաշրջանի բնակիչների և բանակի դեմ:

Սիրիացի պաշտոնյաները բազմիցս ընդգծել են, որ Սիրիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունները համարում են «օկուպացիա»: