Հոկտեմբեր 26, 2021 18:39 Asia/Tehran
  • Սիրիացիները բողոքել են այս երկրի հյուսիսում Թուրքիայի ռազմական ներկայության դեմ

Սիրիայի Հալեպի հյուսիսային շրջանի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել այս երկրի հյուսիսում Թուրքիայի ռազմական ներկայության դեմ:

Երեքշաբթի օրը, Սիրիայի պաշտոնական ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ, բողոքի հանրահավաքի մասնակիցները կարևորել են Հալեպի հուսիսային շրջանների բնակչության նկատմամբ թւորքերի թտնձգության ու նաև Սիրիայի մասնատման համար Թուրքիայի կողմից գործադրվող ջանքերի դիմակայելու անհրաժեշտությունը: 

Ցույցի սիրիացի մասնակիցները վստահություն են հայտնել, որ Սիրիայի բանակի իվիճակի է դիմակայել ցանկացած ագրեսիայի ու ազատագրել այս երկրի բոլոր տարածքները: 

Մի խումբ հալեպցիներ կրելով Սիրիայի ազգային դրոշն և այլ պաստառներ կոչ են արել վերջ տալ Թուրքիայի անօրինական ներկայությանը և Սիրիայի ժողովրդի դեմ նրանց կողմից գործադրվող դաժան հանցագործություններին:

Թուրքական բանակը վերջին երկու տարիներին ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով գրավեց Սիրիայի որոշ հատվածներ, իսկ մի խումբ թուրք զինվորականներ մինչ օրս ներկա են այդ տարածքներում։

Սիրիայի վրա Թուրքիայի բանակի հարձակումները դատապարտվել են Սիրիայի ժողովրդի ու կառավարության, ինչպես նաև միջազգային հանրության կողմից։

Պիտակ