Նոյեմբեր 26, 2021 12:22 Asia/Tehran
  • Պաղեստինյան դիմադրության հրթիռային փորձարկումը Գազայում

Իր ռազմական հնարավորությունների ընդլայնման շրջանակներում, պաղեստինյան դիմադրությունը Գազայում նոր հրթիռներ է փորձարկել:

«Ալ-Մայադին» լրատվական ցանցի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը պաղեստինյան դիմադրության աղբյուրն ասել է.«Դիմադրությունը  փորձնական չորս հրթիռ է արձակել Միջերկրական ծովում: Դիմադրությունը փորձում է ընդլայնել  իր ռազմական հնարավորությունները և մեծացնել իր հրթիռների ճշգրտությունը»:

Սիոնիստական ​​ռեժիմի հետ հնարավոր առճակատման նախապատրաստման, ինչպես նաև վերջինիս ուղերձ հղելու համար, Դիմադրությունը պարբերաբար կրկնում է իր հրթիռային փորձարկումը Գազայի ափամերձ տարածքներում:

Մի քանի ամիս առաջ Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղաքական բյուրոյի անդամ Ֆաթհի Համադը հայտարարեց, որ ՀԱՄԱՍ-ի գործարաններն ու արտադրամասերը վերսկսել են հազարավոր հրթիռների արտադրությունը՝ դադարեցնելու Սիոնիստական ​​ռեժիմի իմպերիալստական քայլերը Ղոդսում և Թել Ավիվում։ .