Դեկտեմբեր 01, 2021 10:16 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի ​​հետախուզության պաշտոնյան ընդունում է Հեզբոլլահի մարտական ​​փորձն ու հրթիռային կարողությունը

Իսրայելի բանակի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան խոստովանել է, որ Լիբանանի «Հեզբոլլահ»-ն ունի մարտական ​​փորձը և հրթիռային կարողություն:

Չորեքշաբթի օրը Fars News գործակալության հաղորդմամբ, իսրայելական բանակի հետախուզության կարևոր պաշտոնյան, ում անունը չի նշվում անվտանգության նկատառումներից ելնելով, «Algminer» կայքին տված հարցազրույցում ասել է. «Երբ ոխսք է գնում «Հեզբոլլահ»-ի հսկայական զինանոցի մասին, ապա գնահատվում է, որ խմբավցորումն ունի  ավելի քան 140 ահզար արկ»:

Նա հավելել է, որ Լիբանանի «Հեզբոլլահ»-ը մոտ 100 հազար ականանետ է տեղակայել իր սահմաններին՝ 10 կմ շառավղով թիրախավորելով իսրայելական բանակի առաջնագծում գտնվող գյուղերն ու դիրքերը: Կրակի նման ծավալի Իսրայելը չէր սպասում:

Սիոնիստական ​​«Walla» կայքը նույնպես գրել է, որ «Հըզբոլլահ»-ի հրթիռային զինանոցում կա 150 հազար տարբեր տեսակի հրթիռ, և եթե նոր պատերազմ սկսվի, ապա օրական մինչեւ 3000 հրթիռ կարձակվի օկուպացված Պաղեստինի ուղղությամբ։

Պիտակ