Դեկտեմբեր 01, 2021 16:19 Asia/Tehran
  • Սիրիայի հյուսիս-արևելքում ոչնչացվել է ԱՄՆ-ի երկու ռազմական բեռնատար

Սիրիական աղբյուրները հայտնել են, որ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Հասաքա նահանգում ռումբի պայթյունի հետևանքով ոչնչացվել է երկու ամերիկյան բեռնատար:

ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն,  բեռնատարները պայթել են Սիրիայի հյուսիս-արևելյան ալ-Մալիքիա շրջանում։

Հարձակման հետևանքով  զոհերի կամ նյութական վնասների մասին մանրամասներ չեն հաղորդվում: Որևէ  խմբավորում դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

Սիրիական լրատվամիջոցները մի քանի օր առաջ հայտնել էին, որ Ալ-Հասաքա նահանգի բնակիչներն ամերիկյան ռազմական ավտոշարասյունին ստիպել են փոխել ճանապարհը։

Պիտակ