Դեկտեմբեր 02, 2021 11:58 Asia/Tehran

Աֆղանստանում «Թալիբան» շարժման ժամանակավոր կառավարության խոսնակը այդ երկրի և ԻԻՀ-ի միջև սահմանային վեճը անվանել է թյուրիմացություն:

Երեկ երեկոյան թալիբների ժամանակավոր կառավարության խոսնակ Զաբիոլլա Մուջահիդն ասել է.«Իրանի Սիստան և Բալուչեստան և Աֆղանստանի Նիմրոզ նահանգի սահմանին իրանցի և աֆղան սահմանապահների միջև միջադեպն ավարտվել է, զոհեր և վիրավորներ չկան»։

Միևնույն ժամանակ, «Թալիբան»-ի  ԱԳՆ խոսնակ  Բադ Ալ-Ղահար Բալխին, իր թվիթերյան էջում գրել է, որ աֆղանական-իրանական սահմանին տեղի ունեցած բախումն ավարտվել է երկու երկրների սահմանապահների ջանքերով, և որ կարվի ամեն ինչ՝  նմանատիպ դեպքերի կրկնությունը կանխելու համար:

Չորեքշաբթի երեկոյան Իրանի Սիստան և Բելուչեստան և Աֆղանստանի Նիմրուզ նահանգի սահմանային գոտում սահմանապահների միջև բռնկված  վեճը հրաձգության պատճառ է դարձել, որն ավարտվել է երկու կողմերի սահմանապահների ջանքերով:

Պիտակ