Դեկտեմբեր 04, 2021 08:37 Asia/Tehran
  • Եմենում աաուդյան կոալիցիայի նոր հանցագործության հետևանքով զոհվել է 16 խաղաղ բնակիչ

Եմենի «Ալ Մասիրա» հեռուստաընկերությունը ուրբաթ երեկոյան հաղորդել է, որ առնվազն 16 եմենցի խաղաղ բնակիչ է զոհվել Թաիզ նահանգի Մաքբանե շրջանում սաուդյան ագրեսիվ կոալիցիայի իրականացրած ռմբակոծության հետևանքով:

«Ալ Մասիրան» հաղորդել է, որ զոհերի թվում կան նաև երեխաներ:

Եմենի աղբյուրները հայտնում են, որ տարածքում սաուդյան ագրեսոր կոալիցիայի կործանիչների չընդհատվող թռիչքների պատճառով, փրկարարները հնարավորություն չունեն  հասնել տարածք՝  զոհերի մարմինները փլատակներից դուսր բերելու համար:

Սաուդյան ագրեսիվ կոալիցիայի կործանիչներն ուրբաթ գիշեր առնվազն երկու անգամ ռմբակոծել են նաև Սանայի միջազգային օդանավակայանը և հարակից տարածքները:

Այդ հարձակումների հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին  տեղեկություններ չեն հաղորդվել:

Վերջին շաբաթներին սաուդյան  ագրեսիվ կոալիցիան բազմաթիվ հարձակումներ է իրականացրել Եմենի տարբեր նահանգների բնակելի թաղամասերի դեմ: