Դեկտեմբեր 05, 2021 11:58 Asia/Tehran
  • Աբդուլ Սալամ. Միջազգային հանրությունը  սաուդցիներին խրախուսում է ավելի շատ հանցագործություններ իրականացնել

Եմենի ազգային փրկության կառավարության խոսնակը դատապարտել է Սաուդյան Արաբիայի ագրեսիվ կոալիցիայի շարունակվող հանցագործությունները՝ իր երկրի անպաշտպան և անմեղ ժողովրդի դեմ:

Ըստ Al-Ahd լրատվական գործակալության, Եմենի ազգային փրկության կառավարության խոսնակ Մուհամմադ Աբդուլ Սալամը, շաբաթ օրը խստորեն քննադատելով միջազգային հանրության անտարբերությունը Եմենի ժողովրդի ճնշումների նկատմամբ Սաուդյան Արաբիայի ագրեսիայի դիմաց, ասել է. «Միջազգային հանրությունը խրախուսում է Սաուդյան կոալիցիային ավելի շատ հանցագործություններ իրականացնել Եմենում և միտումնավոր աչք է փակել արտաքին ագրեսիայի դիմաց Եմենի ժողովրդի ճնշումների վրա»:

Նա սաուդյան ագրեսիվ կոալիցիայի դեմ միջազգային հանրության դիրքորոշումը «երկակի» որակելով, հավելել է. «Անկասկած, այս երկակի ստանդարտները Եմենի ժողովրդին ավելի վճռական կդարձնեն  իրենց հողը պաշտպանելու հարցում»:

Սաուդյան Արաբիան, Միացյալ Նահանգների, Արաբական Միացյալ Էմիրությունների և մի քանի այլ երկրների աջակցությամբ, 2015 թ. մարտից պատերազմ է սանձազերծել Եմենի դեմ և ցամաքային, ծովային և օդային շրջափակման ենթարկել այդ երկիրը: Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կողմից Եմենի դեմ սանձազերծված պատերազմում մինչ այժմ սպանել է ավելի քան 17,000 մարդ,  տասնյակ հազարավորները վիրավորվել, են, միլիոնավոր ուրիշներ տեղահան եղել:

Սաուդյան Արաբիայի ռազմական ագրեսիայի հետևանքով, աղքատ Եմենում առկա է սննդի և դեղորայքի խիստ պակաս: